Ամուլսարի պաշտպանական խումբ. «Հանքի շահագործումը թույլ չենք տալու»

Իրադարձային 10.09.2019   10:45   93
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ստորև ներկայացնում ենք «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության պատասխանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերին, որում նա հորդորեց ջերմուկցիներին ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները և թույլատրել «Լիդիան»-ի մուտքն այնտեղ:

ՊԱՏԱՍԽԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՉԻՆ

Տեղի ունեցավ անսպասելի հայտարարություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, որում հիմնական կոչը հետևյալն էր՝ բացել Ամուլսարի պոստերը, բացել ճանապարհները Լիդիանի առաջ։ Բացել այն պարագայում, երբ մեր պետության կողմից վստահված միջազգային հետազոտող կազմակերպությունը բաց հայտարարեց բոլորի առաջ, որ Լիդիանի փաստաթղթերը թերի են և ոչ պրոֆեսիոնալ։ Բացել այն պարագայում, երբ մի ողջ առողջարանային քաղաք դեմ է իր հարևանությամբ ունենալու մետաղական հանք։   Մենք պատասխանում ենք այդ կոչին և մեր պատասխանը շատ կարճ է ու հստակ։

– Ամուլսարի դիրքերը չեն բացվելու, այլ հակառակը՝ ավելի ամրանալու են։ Մենք թույլ չենք տալու, որպեսզի այդ հանքը շահագործվի, Ամուլսարը մնալու է սար։

Մենք պայքարելու ենք մինչև վերջ․․․ Իսկ հիմա մենք հանդես գանք կոչով, որը ուղղված է այս խնդրով մտահոգ բոլոր հայերին։ Եկեք իրականացնենք ժողովրդական ուժերի միավորում և կանգնենք Ջերմուկում ապրող մեր հայրենակիցների թիկունքին, համայն հայությամբ։ Առաջին քայլը՝ տարածեք այս հայտարարությունը, թող բոլորը տեսնեն և պայքարին միանալու իրենց համաձայնությունը տան հավանումների ու կիսումների միջոցով։ Թող բոլորը տեսնեն ու զգան մեր քանակը, մեր միասնականության ուժը։

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնություն


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ամուլսար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon