Ամուլսարի մասին եզրակացությունը՝ հունիսի վերջին

Իրադարձային 12.06.2019   12:14   134
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2018 թվականի բյուջեի կատարողականի շարունակվող քննարկմանը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվլ է Ամուլսարի ճակատագրից։

«Քննչական կոմիտեն է պատվիրել եզրակացությունը հարուցված քրեական գործի շրջանակներում։ Պատվիրված եզրակացությունն արդեն Քննչական կոմիտեն ստացել է։ Եթե եզրակացությունը կլինի բացասական և կնշվի, որ վտանգները, որոնք առկա են այդ կազմակերպության գործունեության հետ, անհամատեղելի են, մասնավորապես, օրինակ, ջրային ռեսուրսների հետ, ապա կարծում եմ, ՀՀ կառավարությունը իրավական գործընթաց կիրականացնի, որպեսզի այդ աշխատանքները դադարեցվեն»:

 «Այսինքն՝ Ամուլսարի հետ կապված եզրակացությունը կա, բայց չի հրապարակվում։ Կարո՞ղ է դա ձգձգվի մի վեց ամիս»,-հարցրեց ԲՀԿ պատգամավորը։

Նախարարն արձագանքեց, որ հունիսի վերջին եզրակացությունը հայտնի կդառնա հանրությանը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ամուլսար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon