ԱՄՆ զինվորականները կանխել են Իրանի միջուկային օբյեկտին հարված հասցնելուց. New York Times

Աշխարհ 17.11.2020   16:00   38

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում Էր անցյալ շաբաթ, նոյեմբերի 12-ին, հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է New York Times թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախկին եւ գործող պաշտոնյաների շրջանի աղբյուրների: Հրատարակության տվյալներով՝ խորհրդականների հետ Սպիտակ տան ղեկավարի հանդիպումը տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ միջազգային տեսուչները հայտնել են Իսլամական Հանրապետությունում «միջուկային նյութերի պաշարների զգալի մեծացման» մասին:

Դրա հետ մեկտեղ նախագահի ավագ խորհրդականները Թրամփին ետ են կանգնեցրել ուժային սցենարից, ասվում Է հաղորդագրության մեջ: Խորհրդակցությանը ներկա գտնվածների թվում եղել են փոխնախագահ Մայք Փենսը, պետքարտուղար Մայք Փոմփեոն, Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը եւ շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ Մարկ Միլլին, ճշտվում Է հոդվածում: Այն բանից հետո, երբ Փոմպեոն եւ գեներալ Միլլերը նկարագրել են ռազմական Էսկալացիայի հնարավոր ռիսկերը, պաշտոնյաները հեռացել են հանդիպումից այն համոզմամբ, որ Իրանի տարածքին հրթիռային հարվածն արդեն չի քննարկվում», հաղորդում են նյութի հեղինակները՝ վկայակոչելով Թրամփի վարչակազմի ներկայացուցիչներին:

Հրատարակությունը կարծում Է, որ որպես թիրախ ԱՄՆ-ի ղեկավարը կարող Է նկատի առնել Իրանի Նաթանզ քաղաքի օբյեկտը, սակայն Սպիտակ տանն այս տեղեկատվությունը չեն մեկնաբանել:

Անցած շաբաթ Սպիտան տան ղեկավարը հայտնել Էր Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցները երկարացնելու մասին, հայտարարելով, որ Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները դեռ չեն նորմալացել: Վաշինգտոնի կողմից պատժամիջոցները ենթադրում են, մասնավորապես, իրանական կառավարության ակտիվների սառեցում: Սահմանափակող միջոցառումները կապված են ոչ թե միջուկային ծրագրի հետ, այլ բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրի հետ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հասցեին հնչած այն մեղադրանքների հետ, որոնք վերաբերում են իբր միջազգային ահաբեկչությանն աջակցելուն: Իրանի իշխանությունները նման մեղադրանքները չեն ընդունում, հաղորդել Է ռադիո Sputnik-ը:


 Պիտակներ
         ԱՄՆ զինվորականներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb