ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ քրդերի հարցով

Աշխարհ 12.01.2019   11:45   420

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հնարավոր է համարել Ռուսաստանի հետ բանակցությունների անցկացումը՝ Սիրիայում քրդական ուժերի անվտանգությունն ապահովելու հարցով: Այս մասին նա հայտարարել է լրագրող Հյու Հյուիտուին տված հարցազրույցում, որը հրապարակվել է իր կայքում, հաղորդում է ТАСС - ը:

«Քրդերը շատ բարդ իրավիճակում են գտնվում, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ խոսելուց հետո, կարծում է, որ քրդերն են մեր դաշնակիցները, և մենք պետք է համոզված լինենք, որ նրանք չեն տուժի: Հենց այդ հարցով ենք մենք բանակցում Թուրքիայի հետ: Անհրաժեշտության դեպքում, մենք այդ մասին կխոսենք Ռուսաստանի հետ», - ասել է նա՝ պատասխանելով խնդրանքին՝ մեկնաբանել քրդերի և Դամասկոսի միջև երկխոսության անհրաժեշտության մասին Ռուսաստանի հայտարարությունը: «Իհարկե, Ռուսաստանին  շատ  դուր կգա նման իրավիճակը», - ավելացրել է նա՝ նկատի ունենալով Դամասկոսի վերահսկողությունը քրդական տարածքների նկատմամբ:

Ուրբաթ օրը Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի բաժնի տնօրեն Մարիա Զախարովան հայտարարել է, որ քրդերի բնակեցված տարածքների նկատմամբ սիրիական իշխանությունների վերահսկողության վերականգնումը կխթանի հարևան երկրների անվտանգությունը: Նա ընդգծել է քրդերի և Դամասկոսի միջև երկխոսության կարևորությունը:



 Պիտակներ
         Ռուսաստան, ԱՄՆ, Ջոն Բոլթոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon