ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման բանակցություններին. Բլինքեն

Քաղաքական 28.05.2021   11:46   73

Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններում կողմերին աջակցելու հանձնառությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ հղած ուղերձում:

Ուղերձում նաև նշված է. որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել կողմերին մարտական գործողությունների հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրները վերացնելու հարցում, որոնք են բոլոր պահվող անձանց ազատ արձակումը, անհետ կորածների որոնման աշխատանքները, աճյունների փոխանակման գործընթացը:


 Պիտակներ
         Բլինքեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb