ԱՄՆ-ը մտադիր է վերադառնալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է վերականգնել փոխգործակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) հետ: Փետրվարի 7-ին այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը:
Պաշտոնատար անձանց թվից գործակալության աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենն արդեն օրվա ընթացքում կհայտարարի այն մասին, որ երկիրը «կվերադառնա Ժնևում գործող այդ կառույց՝ որպես դիտորդ՝ մտադրվելով հասնել» ՄԻԽ-ի «լիարժեք անդամի ընտրության»:
Գործակալությունն արձանագրում է, որ «այս որոշմումը, հավանաբար, կհարուցի» ԱՄՆ-ում «պահապնողական օրենսդիրների, ինչպես նաև Իսրայելի պաշտպանությամբ հանդես եկող ուժրի քննադատությունը:
Ինչպես նշված է նյութում, Բայդենի վարչակազմը կարծում է, որ ՄԻԽ-ը «պետք է բարենորոգվի», իսկ դրան հասնելու առավել արդյունավետ մեթոդը «փոխգործակցությունն է նրանց հետ՝ ղեկավարվելով սկզբունքներով»:
Աղբյուրներից մեկի խոսքով՝ ՄԻԽ-ը «կարևոր ֆորում է նրանց համար, ովքեր պայքարում են բռնության և անարդարության դեմ ամբողջ աշխարհում:
ԱՄՆ վարչակազմը մտադիր է մասնակցել ՄԻԽ-ի աշխատանքին, որպեսզի «լիակատր չափով իրականացնի դրա ներուժը», նշված է հրապարակման մեջ: Վաշինգտոնը 2018 թվականին հայտարարել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին՝ այդ որոշումը պատճառաբանելով ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ կազմակերպության կանխակալ վերաբերմունքով։
Նմանատիպ նյութեր