ԱՄՆ-ը կվերսկսի Լիբանանին 105 մլն դոլարի ռազմական օգնության հատկացումը

Աշխարհ 03.12.2019   17:30   321

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում Է ընդունել վերականգնել Լիբանանի կառավարությանը 105 մլն դոլարի հատկացումն անվտանգության կարիքների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կոնգրեսականի օգնականի:

Ավելի վաղ` նոյեմբերի 1-ին գործակալությունը տեղեկացրել Էր, որ Սպիտակ տունը կասեցրել Է ռազմական աջակցությունը Լիբանանին: Նրա տվյալներով՝ Պետդեպարտամենտն այդ որոշման մասին Կոնգրեսին ծանուցել Էր առանց նշելու դրա ընդունման պատճառները: Ինչպես գործակալությանը հայտնել են իրազեկ աղբյուրներ, այդ քայլը կարող Էր պայմանավորված լինել Լիբանանում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ:

Հոկտեմբերի 17-ին Լիբանանում սկսված բողոքի զանգվածային ակցիաները հոկտեմբերի 29-ին բերեցին Սաադ Հարիրիի գլխավորած կոալիցիոն կառավարության հրաժարականին: Նոյեմբերի 19-ին ցուցարարները խափանեցին խորհրդարանի նստաշրջանի անցկացումը Բեյրութում: Բողոքավորներն այժմ ձգտում են հասնել անցումային կառավարության ստեղծման, որը երկրում կնախապատրաստի ու կանցկացնի վաղաժամկետ ընտրություններ։



 Պիտակներ
         Լիբանան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon