ԱՄՆ-ը ժամանակավորապես դադարեցրել է ԻՊ-ի դեմ գործողություններն Իրաքում

Աշխարհ 25.01.2020   09:45   391

ԱՄՆ պետքարտուղարությունը որոշել է ժամանակավորապես դադարեցնել Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հակազդելուն ուղղված գործողությունները։

Այս մասին հաղորդել է Սիրիայի և միջազգային դաշինքի հետ կապերի հարցով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին, նշվում է պետդեպի Twitter-ում։

Ժամանակավոր դադարեցման պատճառը ԱՄՆ առաջնահերթությունների փոփոխությունն է եղել։ Նրա խոսքերով, երկրի հիմնական նպատակը դարձել է Իրաքի բանակին նախապատրաստող ուժերի անվտանգության ապահովումը։

Միաժամանակ Ջեֆրին նշել է, թե  ամերիկյան կողմը չի հրաժարվի Իրաքի տարածքում զինյալների դեմ պայքարից։



 Պիտակներ
         Իրաք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon