ԱՄՆ-ը ակնկալում է մինչև 2028թ․ կրկին Լուսնի վրա մարդկանց վայրէջք իրականացնել

Science News 12.05.2020   23:45   743

ԱՄՆ-ը ակնկալում է մինչև 2028թ․ կրկին Լուսնի վրա մարդկանց վայրէջք իրականացնել։ Այս մասին է վկայում ԱՄՆ տիեզերական հաստատության բյուջեի նախագիծը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

NASA-ի ֆինանսավորման ընդհանուր ծավալը 2020թ․ ֆինանսական տարում, ըստ ներկայացված փաստաթղթի, կարող է 21 մլրդ դոլար կազմել։ Դրանից 363 միլիոնը, որպես աջակցություն, կտրամադրվի կոմերցիոն ընկերություններին «Լուսնի վրա բեռներ, իսկ այնուհետև տիեզերագնացներ իջեցնելու մեծ սարք» ստեղծելու համար։

«Լուսնի վրա վայրէջք կատարելու մեկնարկային համակարգի զարգացման հարցով մասնավոր ընկերությունների հետ համագործակցությունը, այլ հետազոտությունների հետ մեկտեղ, կրկին կվերադարձնի ԱՄՆ-ի առավելությունը Լուսնի ճանապարհին, նրա շուրջը ու նրա մակերևույթին և կհանգեցնի մինչև 2028թ․ Լուսնի վրա մարդկանց վայրէջքին»,- ասվում է NASA-ի կայքում հրապարակված փաստաթղթում։
 



 Պիտակներ
         NASA, տիեզերք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon