ԱՄՆ-ը 5 միլիոն դոլար է առաջարկել ղրղզ քրեական հեղինակության վերաբերյալ տեղեկատվության համար

Աշխարհ 05.03.2021   15:00   79

ԱՄՆ պետքարտուղարությունը մեծացրել է Ղրղզստանից քրեական հեղինակության՝ Կամչիբեկ Կոլբաևի մասին տեղեկատվության համար դրամական պարգևի չափը: Այս մասին տեղեկացնում է Պետդեպարտամենտի կայքը:

ԱՄՆ արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ պարգևատրումը բարձրացվել է տեղեկությունների համար, որոնք «կհանգեցնեն Կամչիբեկ Կոլբաևի ձերբակալման կամ դատապարտման և  այն տեղեկատվության համար, որը կօգնի խափանել նրա հանցավոր կազմակերպության ֆինանսական հոսքերը»:

2000 թվականին Կոլբաևը 25 տարվա ազատազրկման էր դատապարտվել իր նախկին քրեական հեղինակության վրա մահափորձ կատարելու և ևս երկու մարդու սպանության համար: Վեց տարի բանտում անցկացնելուց հետո նա փախել է բանտից: 2007-ին ԱՄՆ Պետդեպարտամենտում Կոլբաևին նկարագրել են որպես Ղրղզստանի ամենաազդեցիկ հանցավոր խմբավորման ղեկավար: Նրանք նշել են, որ 2008-ին նա «օրենքով գող է թագադրվել»:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb