ԱՄՆ-ը 100 մլն դոլարի օգնություն կտրամադրի Հնդկաստանին COVID-19-ի դեմ պայքարի համար

Աշխարհ 29.04.2021   09:25   37

ԱՄՆ իշխանություններն առաջիկա օրերին Հնդկաստանին ավելի քան 100 մլն դոլարի չափով օգնություն կհատկացնեն՝ երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Սպիտան տան կայքում։

Ամերիկյան առաջին ինքնաթիռները Հնդկաստան կժամանեն այսօր՝ ապրիլի 29-ին, դա կշարունակվի մինչև հաջորդ շաբաթ։

Որպես օգնություն՝ ԱՄՆ-ը կտրամադրի թոքերի օդափոխության սարքեր, թթվածնի 1․1 հազար բալոն, 15 մլն N95 տեսակի պաշտպանիչ դիմակ, էքսպրես թեստերի անցկացման 1 մլն սարքավորումներ և այլն։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb