ԱՄՆ վարչակազմն Իրանի դեմ պատժամիջոցների մեծ փաթեթ է պատրաստում

Աշխարհ 09.11.2020   20:30   20

ԱՄՆ գործող վարչակազմը, համաձայնեցնելով Իսրայելի և Պարսից ծոցի մի շարք արաբական պետությունների հետ, մինչև հունվարի 20-ը պատրաստում է մեծ ծավալի պատժամիջոցներ Իրանի դեմ: Այս մասին կիրակի օրը հաղորդել է Axios լրատվական պորտալը՝ հղում կատարելով իսրայելական աղբյուրներին: Այսպիսով, ԱՄՆ գործող իշխանությունները ցանկանում են մտցնել այդ պատժամիջոցները մինչ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի պաշտոնը ստանձնելը, որը, ըստ ԶԼՄ-ների գնահատականների, հաղթել է նախագահական ընտրություններում:

«Վենեսուելայի և Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը կիրակի ժամանել է Իսրայել, հանդիպել վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեյր Բեն Շաբբաթի հետ՝ քննարկելու պատժամիջոցների ծրագիրը», – ասվում է տեքստում: «Նոյեմբերի 9-ին Աբրամսը կհանդիպի պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ և արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազիի հետ՝ ծրագրի մասին նրանց տեղեկացնելու համար»:

«Թրամփի վարչակազմը կարծում է, որ պատժամիջոցների նման զանգվածը կբարձրացնի ճնշումն Իրանի վրա, և Բայդենի համար բարդ կլինի 2015-ի միջուկային համաձայնագիրը վերականգնելը», – ասվում է հրապարակման մեջ: Մինչև 2021 թ. հունվարի 20-ը վարչակազմը մտադիր է ամեն շաբաթ հայտարարել նոր պատժամիջոցներ Իրանի դեմ: Ակնկալվում է, որ միակողմանի սահմանափակումները կարող են ազդել Իրանի հրթիռային ծրագրի վրա, և կապված կլինեն ահաբեկչական կազմակերպություններին Թեհրանի ենթադրյալ աջակցության և մարդու իրավունքների խախտումների հետ:

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ծրագրում է նոյեմբերի 18-ին այցելել հրեական պետություն, որից հետո՝ տարածաշրջանի այլ երկրներ:


 Պիտակներ
         ԱՄՆ-Իրան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb