ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները կապվել են մտել Բայդենի թիմի հետ․ CNN

Աշխարհ 19.11.2020   14:00   30

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մի քանի նախկին և ներկա աշխատակիցներ սկսել են կապվել Ջո Բայդենի անցումային թիմի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։

Հիշեցնենք՝ ըստ ամերիկյան առաջատար լրատվամիջոցների՝ Բայդենը հաղթել է ընտրություններում: 

Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյաներից մեկը հեռուստաալիքին ասել է, որ կապեր հաստատելը դիտվում է որպես «երկրի առաջ պարտք կատարել»: Աղբյուրները նշում են, որ խոսակցությունները շատ մանրամասնված չեն, բայց դրանք կարող են օգնել Բայդենի անցումային թիմին`հասկանալու այն մարտահրավերները, որոնց կարող են նրանք բախվել պաշտոնը ստանձնելիս:

Մասնավորապես, Սպիտակ տան մեկ այլ աշխատակից, որը մի քանի ամիս առաջ է հեռացել վարչակազմից, հայտարարել է, որ ինքը նամակ է ուղարկել մեկին, ով ակնկալվում է, որ Բայդենի վարչակազմում զբաղվելու է նույն գործով, ինչով ինքն է զբաղվել և իր ծառայություններն է առաջարկել։


 Պիտակներ
         Բայդեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb