ԱՄՆ Սենատում արգելափակել են ՌԴ-ի, Սիրիայի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը

Աշխարհ 09.01.2019   11:08   359

Միացյալ Նահանգների Սենատին չի հաջողվել քվեարկություն անցկացնել Սիրիայի կառավարությանն օգնություն ցուցաբերելու համար պատժամիջոցների սահմանում ենթադրող օրինագծի հաստատման հարցով:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, «Ամերիկայի անվտանգության ամրապնդումը Մերձավոր Արևելքում» վերնագրով փաստաթղթին աջակցություն է հայտնել հարյուր սենատորից 2/3-րդից էլ քիչ մասը: Մինչդեռ դեմոկրատներն ի սկզբանե հայտարարել էին, որ չեն պատրաստվում հավանություն տալ որևէ օրինագծի, որն ուղղված չէ «շաթդաունի» (կառավարության աշխատանքի դադարեցում) վերացմանը: Այս ամենի հետևանքով օրինագծի հետագա քննարկմանը կողմ է արտահայտվել ընդամենը 56 սենատոր, սակայն հարկավոր էր 60-ի համաձայնությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ սենատորների կողմից արգելափակված փաստաթուղթը Դամասկոսին ռազմական ու այլ տեսակի օգնության տրամադրման համար նոր սահմանափակումների սահմանում է ենթադրում Սիրիայի ամենամոտ դաշնակիցների՝ Ռուսաստանի ու Իրանի նկատմամբ:

Բացի այդ, այն առաջարկում է որպես օրենք ամրագրել Սիրիայի դեմ գործող տարատեսակ պատժամիջոցները:

Օրինագծում Սիրիան, Իրանն ու Ռուսաստանը փաստացի մեղադրվում են խաղաղ բնակչության ու քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ավիահարվածների, բնակավայրերը շրջափակելու ու մարդասիրական օգնության մատակարարման գործընթացին խոչընդոտելու համար:



 Պիտակներ
         ԱՄՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon