ԱՄՆ սենատորը Մոսկվայի «ագրեսիայից» պաշտպանության մասին օրենք է առաջարկել

Աշխարհ 25.12.2020   20:05   62

ԱՄՆ Սենատի դեմոկրատ անդամ Բեն Քարդինը հայտարարել է, որ Ռուսաստանը հակերային հարձակում է իրականացրել ԱՄՆ-ի պետական գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների դեմ, ինչը «Կրեմլի ագրեսիայից ամերիկյան անվտանգության պաշտպանության մասին» օրենքի ընդունման պատճառն է: Այս մասին գրում է RT- ն`հղում անելով քաղաքական գործչի հայտարարությանը:

«Թրամփի վարչակազմը պետք է անհապաղ բարձր մակարդակով մանրամասն ճեպազրույց ներկայացնի Կոնգրեսին, քանի որ այդպիսի չդադարող հարձակումը կարող է որպես պատերազմի գործողություն ընկալվել», – կարծում է Քարդինը:

Նա նաև ընդգծել է, որ «ագրեսորները» պետք է պատասխանատվության ենթարկվեն և զգան «հետևանքների և ԱՄՆ իշխանությունների պատասխանի ողջ լրջությունը»:

Ըստ նրա՝ օրենքը պետք է ուղղված լինի ԱՄՆ թվային ենթակառուցվածքի վրա ռուսական հարձակումներին հակազդելուն:


 Պիտակներ
         ԱՄՆ սենատոր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb