ԱՄՆ սենատորների բանաձևում Թուրքիան ամենաշատ բանտարկված լրագրողներ ունեցող երկիրն է

Աշխարհ 26.05.2021   14:11   44

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ և հանրապետական 11 սենատորի կողմից բանաձև է ներկայացվել, որն արձանագրում է աշխարհում մամուլի ազատության և ազատ արտահայտվելու նկատմամբ աճող սպառնալիքները: 

Բանաձևը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բանտարկված բոլոր լրագրողներին և վերահաստատում մամուլի ազատությունը:

Բանաձևը կազմվել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի  և սենատոր Մարկո Ռուբիի (հանրապետական, Ֆլորիդայի նահանգից) կողմից:

Բանաձևում անդրադարձ է կատարվել նաև Թուրքիային: Նշվում է, որ Թուրքիան մամուլի ազատության առումով շարունակում է մնալ ամենից շատ բռնաճնշումներ իրականացնող երկրներից մեկը, ինչպես նաև աշխարհում ամենաշատ բանտարկված լրագրողներ ունեցող երկիրը:


 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb