ԱՄՆ սենատոր. Ժողովրդավար Հայաստանը դրականորեն առանձնանում է տարածաշրջանում

Իրադարձային 14.11.2019   20:06   143
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վաշինգտոնում տեսնում են, որ ժողովրդավար Հայաստանը դրականորեն առանձնանում է տարածաշրջանի մյուս երկրներից: 

«Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում նշել է Միացյալ Նահանգների սենատոր Ջեք Ռիդը՝ Վաշինգտոնում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպումից հետո:

Նրա խոսքով, հայ-ամերիկյան հարաբերությունները կարեւորագույն նշանակություն ունեն Միացյալ Նահանգների համար:

«Մենք ԱՄՆ-ում ունենք արտառոց հայ համայնք՝ այս երկրի յուրաքանչյուր նահանգի զարգացմանը հայ համայնքն իր նպաստն է բերել եւ բնական է, որ համայնքը հետաքրքրված է նաեւ իր պատմական հայրենիքի բարգավաճմամբ»,-նշել է նա:

«Թավշյա հեղափոխությունից» հետո կարելի է փաստել, որ Հայաստանը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգները, ժողովրդավարական պետություններ են եւ երկկողմ հարաբերությունները պետք է զարգացնեն հիմնվելով դրա վրա:  «Ի տարբերություն իր տարածաշրջանի, Հայաստանում մենք տեսնում ենք իրական ժողովրդավարություն, եւ մեր կողմից պետք է անենք ամեն բան՝ այդ ժողովրդավարության ամրապնդմանն աջակցելու համար: Դա անելով մենք դրական ազդանշան կուղարկենք նաեւ բազմաթիվ այլ երկրներին»,-նշել է սենատոր Ջեք Ռիդը:

ՀՀ Ազգային ժողովում մեծամասնություն՝ «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Լիլիթ Մակունցը եւ Տաթեւիկ Հայրապետյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից Վահե Էնֆիաջյանը եւ «Լուսավոր Հայաստան»-ից Էդմոն Մարուքյանը Վաշինգտոնում են հայ-ամերիկյան խորհրդարանական բարեկամության խմբի համագործակցության շրջանակներում:

«Մենք ուժեղ ենք, երբ աշխատում ենք միասին»,- հայ խորհրդարանականների հետ հանդիպման ընթացքում նշել է կիբերանվտանգության եւ զինված ուժերի հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ կոնգրեսական Ջիմ Լանգեւինը: Նրա խոսքով, ժողովրդավար Հայաստանն ԱՄՆ-ի հետ համագործակցելու շատ ավելի լայն հեռանկարներ ունի. «Թե՛ Միացյալ Նահանգները եւ թե՛ Հայաստանը ժողովրդավար պետություններ են այսօր, որտեղ քաղաքացիներն օգտվում են ազատ կամաարտահայտման իրավունքից, իսկ ժողովրդավար երկրները զարգանում են»:

ԱՄՆ-ի մայրաքաղաքում քննարկվող համագործակցության ուղղությունները բազմազան են՝ կիբերանվտանգությունից մինչեւ քաղաքական հարաբերությունների խորացման հեռանկարներ:

Միջազգային հանրապետական ինստիտուտում մասնավորապես քննարկվել են թափանցիկ կառավարման զարգացման հարցերը:



 Պիտակներ
         Հայաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon