ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի կողմից S-400-ների ձեռքբերման մասին

Աշխարհ 26.03.2021   12:20   59

Վաշինգտոնը շահագրգռված է շարունակել սերտ համագործակցությունը Թուրքիայի հետ՝ միաժամանակ չանտեսելով այն տարաձայնությունները, որոնք առկա են  երկու երկրների միջև: Այս մասին Euronews-ի հետ զրուցում  ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Խոսելով Թուրքիայի կողմից ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումից՝ Բլինքենը նշել է, Անկարայի և Վաշինգտոնի միջև առկա են լուրջ տարաձայնություններ։ 

«Մենք շատ անկեղծ, հստակ և բաց խոսակցություններ ունենք։ Հուսով եմ, որ Թուրքիան որոշակի քայլեր կձեռնարկի՝ լուծելու խնդիրները, օրինակ այն խնդիրները, որոնք S-400-ները ստեղծում են ՆԱՏՕ-ի դաշինքի համար»,- ասել է նա:

Աղբյուրը` Ermenihaber.am


 Պիտակներ
         S-400


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb