ԱՄՆ պետքարտուղարությունը վերահաստատել է իր դիրքորոշումը ԼՂ հարցում

Աշխարհ 09.10.2020   10:42   12

ԱՄՆ պետքարտուղարությունը, ի պատասխան Ամերիկայի Ձայնի հարցմանը ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումների վերաբերյալ, տրամադրել է հետևյալ արձագանքը

«Ինչպես նշել է պետքարտուղար Պոմպեոն հոկտեմբերի 5-ի իր համատեղ հայտարարության մեջ, մենք դատապարտում ենք բռնության աննախադեպ և վտանգավոր աճը և հակամարտող կողմերին կոչ ենք անում ընդունել անհապաղ և անվերապահ հրադադարի ռեժիմ և վերադառնալ առարկայական բանակցությունների՝ առանց նախապայմանների:

Միացյալ Նահանգները շարունակում է հավատալ, որ արտաքին կողմերի մասնակցությունը բռնության աճին խորապես անօգուտ կլինի և միայն կխորացնի տարածաշրջանային լարվածությունը»:



 Պիտակներ
         ԱՄՆ պետքարտուղարություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb