ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բռնությունները

Իրադարձային 14.07.2020   10:19   72

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մորգան Օրտագուսը  հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումների վերաբերյալ։

«ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով բռնությունները: Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել իրենց միջև առկա ուղիղ կապը`հետագա էսկալացիայից խուսափելու համար և խստորեն պահպանել հրադադարը:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակում է խստորեն աջակցել կողմերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական, խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Մենք կմնանք ակտիվորեն ներգրավված՝ այդ նպատակին հասնելու ջանքերում»,-ասվում է հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգները միանում է Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով հնարավորինս շուտ վերսկսել բովանդակային բանակցություններն ու շեշտում ԵԱՀԿ դիտորդների տարածաշրջան վերադառնալու կարևորությունը՝ հնարավորինս շուտ, երբ թույլ կտան հանգամանքները։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb