ԱՄՆ պետքարտուղար. «ՆԱՏՕ-ում մնալը ձեռնտու է նաև Թուրքիային»

Աշխարհ 24.03.2021   11:00   47

ՆԱՏՕ-ի անդամ երկրնների արտգործնախարարների մարտի 23-ից 24-ն անցկացվող հանդիպմանը մասնակցելու համար Բրյուսելում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունների թեմային:

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Բլիքենը նշել է, որ չնայած Անկարայի հետ ունեցած տարաձայնություններին, այնուամենայնիվ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չափազանց շահագրգիռ են Թուրքիային դաշինքում պահելու հարցում: Ըստ նրա՝ դաշինքի մեջ մնալը բխում է նաև Թուրքիայի շահերից։

«Թուրքիան մեր երկարամյա ու կարևոր դաշնակիցն է»,- նկատել է ԱՄՆ պետքարտուղարը՝ չհերքելով նաև Անկարայի հետ ունեցած որոշակի տարաձայնությունների փաստը։


 Պիտակներ
         ՆԱՏՕ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb