ԱՄՆ Պետդեպը հիասթափված է ԱՀԿ զեկույցից

Իրադարձային 31.03.2021   15:00   39

ԱՄՆ Պետդեպարտամենտը անհանգստություն է հայտնել  մարտի 30-ին հրապարակված ԱՀԿ զեկույցի առնչությամբ, որում վերլուծված է Covid-19-ի ծագումնաբանությունը։

Պետդեպում հայտարարել են, որ համաշխարհային հանրությանը հետաքրքրում է կորոնավիրուսի ծագման թափանցիկ և անկախ վերլուծությունը։

«Երրորդ կողմերը պետք է զերծ մնան գործընթացին միջամտելուն, փորձեն ազդել դրա վրա։ Սրա հետ կապված, մենք անհանգստություն ենք հայտնում Չինաստանում կատարած աշխատանքների ամփոփիչ հետազոտության հրապարակման հետ կապված»։

 Պետդեպի նշյալս հայտարարությանը աջակցում են՝ Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Իսրայելը, Նորվեգիան, Դանիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Չեխիան, Սլովենիան,  Բալթյան երկրները։

Նրանք կարծում են, որ փորձագետները ուշացրել են իրավիճակի վերլուծությունը, իսկ Չինաստանը մասնագետներին չի տրամադրել ամբողջական տեղեկատվությունն ու հավաքված բոլոր փորձանմուշները։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb