ԱՄՆ Պետդեպարտամենտն աջակցում է Մինսկի համաձայնագրերին

Աշխարհ 27.04.2021   13:48   52

ԱՄՆ-ն աջակցում է Մինսկի համաձայնագրերին՝ որպես Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման հիմք։ ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են Պետդեպարտամենտից:

«Մենք կշարունակենք օգտագործել ցանկացած հնարավորություն, որպեսզի ԱՄՆ-ը մասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության դիվանագիտական ջանքերին՝ (լուծ. - խմբ.)», - ավելացրել է գերատեսչության խոսնակը` հորդորելով Ռուսաստանին՝ հրաժարվել իր ենթադրյալ «անզիջում» դիրքորոշումից:

Պետդեպարտամենտը նաև աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը:

Ավելի վաղ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին Financial Times-ին տված հարցազրույցում առաջարկել էր վերանայել Մինսկի համաձայնագրերը և ընդլայնել Նորմանդական ձևաչափի բանակցությունների մասնակիցների ցուցակը՝ ներառելով Միացյալ Նահանգներին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շեշտել է, որ Մինսկի համաձայնագրերը չեն կարող փոխվել, իսկ Ուկրաինայի առաջնորդի հայտարարությունը որակել էր «հերթական ահազանգ»


 Պիտակներ
         ԱՄՆ Պետդեպարտամենտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb