ԱՄՆ-ումցուցարարները շարժվել են դեպի ԱՄՆ Կոնգրեսի շենք

Աշխարհ 04.06.2020   13:50   183

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ շուրջ հազար ցուցարար հասել է ԱՄՆ  Կոնգրեսի շենքին հարակից հրապարակ՝ պարետային ժամի սկսվելուց մի քանի րոպե առաջ:

Երիտասարդները վիրավորական վանկարկումներ են արել ոստիկանների հասցեին: Ոստիկանությունը չի արձագանքել:

Կապիտոլիումի շենքի դիմաց ցուցարարները կանգ չեն առել, այլ շարունակել են դրան հակառակ ճանապարհը:

Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո ԱՄՆ շատ նահանգներում ընթանում են բողոքի զանգվածային ցույցեր և տեղի են ունենում անկարգություններ:

Անկարգությունների դեմ պայքարում տեղական իրավապահ մարմիններին է հաճախ միանում ազգային գվարդիան, մոտ 40 քաղաքներում, ներառյալ Վաշինգտոնում և Նյու Յորքում պարետային ժամ է սահմանվել:



 Պիտակներ
         ԱՄՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb