ԱՄՆ-ում վերջին 70 տարում առաջին անգամ կինը մահապատժի ենթարկվեց

Աշխարհ 13.01.2021   16:00   44

ԱՄՆ-ում վերջին 70 տարում առաջին անգամ կնոջը մահապատժի ենթարկելու դատավճիռ են կայացրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դատապարտված Լիզա Մոնտգոմերին մեղավոր են ճանաչել 2004 թվականին՝ հղի կնոջը առանձնակի դաժանությամբ սպանելու համար:

Նախատեսվում էր, որ պատիժը կկիրառվի դեկտեմբերի 8-ին Ինդիանայում: Դատարանի որոշմամբ, սակայն, Ինդիանայի դատարանը հետաձգել է Մոնտգոմերիի մահապատժի դաշնային կատարումը՝ վերջինիս հոգեկան առողջության խնդիրների պատճառով: Այնուամենայնիվ, ԱՄՆ Գերագույն դատարանը հունվարի 12-ի ուշ երեկոյան թույլ է տվել կատարել մահապատժի դատավճիռը:

 Մոնթգոմերիի մահապատիժն իրականացվել է մահացու ներարկումով: Կնոջ մահվան մասին հայտարարվել է հունվարի 13-ին Երևանի ժամանակով 10.31-ին:

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb