ԱՄՆ-ում շղթայական կարուսել նստած կինը հանկարծամահ է եղել

Աշխարհ 08.06.2021   19:15   34

ԱՄՆ Ինդիանա նահանգի Holiday World & Splashin' Safari թեմատիկ զբոսայգում շղթայական կարուսել նստած կինը կորցրել է գիտակցությունը և հանկարծամահ եղել, հաղորդում է Mirror-ը։

Սանտա Կլաուս քաղաքում գործող թեմատիկ այգու տնօրինությունը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ 47-ամյա Դոն Յանկովիչը զբոսայգի է այցելել անցած շաբաթ և ուշագնաց է եղել The Voyage կոչվող կարուսելում։

Ըստ հաղորդման՝ տեղի բուժաշխատողները նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել են մոտակա հիվանդանոց, սակայն 47-ամյա կինն ավելի ուշ մահացել է․ նրա մահվան հստակ պատճառը դեռևս չի հաղորդվում։

Զբոսայգու տնօրինությունը նաև վստահեցրել է, որ կարուսելը տեխնիկական զննում է անցել, սակայն «խնդիրներ չեն հայտնաբերվել»։

Նշվում է, որ 2006-ից գործող կարուսելը կարող է բարձրանալ մինչև 50 մետր։


 Պիտակներ
         կարուսել


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb