ԱՄՆ-ում սադիստ ծնողները դատապարտվեցին ցմահ և 25 տարվա ազատազրկան

23.04.2019   21:22   212
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

57-ամյա Դևիդ Թերփինը և նրա 50-ամյա կինը՝ Լուիզան դատապարտվել են, համապատասխանաբար՝ ցմահ և 25 տարվա ազատազրկան:

Նրանք մի քանի տարի փակի տակ են պահել, ծաղրուծանակի  ու ծեծի ենթարկել իրենց 13 զավակներից 12-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փետրվարին ամբաստանյալները իրենց մեղավոր են ճանաչել երեխաներին խոշտանգելու և նրանց տեղաշարժի ազատությունը սահմանափակելու համար:

Թերփին ամուսինները ձերբակալվել էին անցյալ տարվա հունվարին, երբ նրանց 17-ամյա դուստրը կարողացել էր փախչել Կալիֆոռնիա նահանգի Փերիս բնակավայրում գտնվող իրենց տնից և զանգահարել էր 911 ծառայություն:

Աղջիկը հաղորդել էր, որ ծնողները պարբերաբար ծեծի են ենթարկում իր քույրերին ու եղբայրներին, թույլ չեն տալիս փողոց դուրս գալ և կիսաքաղց են պահում: Նա նաև պատմել էր, որ ծնողներն աղջիկներին կապում են մահճակալներին մեկ կամ երկու ամսով՝ շղթաներն արձակելով միայն այն ժամանակ, որ կարողանան լվացվել կամ զուգարան գնալ:

Հետաքննությունը ցույց է տվել, որ ծնողները երեխաներին կերակրել են օրական երկու անգամ՝ գետնընկույզի կարագ, երշիկ, սացարանից հանված կարտոֆիլ-ֆրի:

Երբ երեխաներին գտել են, նրանք հյուծված են եղել: Միակ բացառությունը եղել է ամենակրտսեր որդին:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         սադիստ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon