ԱՄՆ-ում քննարկում են կիբորգ զինվորներ ստեղծելու հնարավորությունը

Innovation 06.12.2019   17:00   1272
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

 Business Insider-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմական գերատեսչության ռազմական հետազոտող Պետեր Էմանուելը հայտարարել է, որ առաջիկա տասնամյակներում կհայտնվեն զինծառայողներ, որոնք համալրված կլինեն կենսաինժեներային և այլ տեխնոլոգիաներով։

Ամերիկացի զինվորականները լրջորեն դիտարկում են առաջիկա 30 տարիների ընթացքում աչքի, լսողական, մկանային և նեյրոնային մոդիֆիկացիաներով զինվորների ստեղծման հնարավորությունը, օրինակ՝ ցանցաթաղանթի մեջ միկրոսկոպիկ սարքերով կամ նեյրոնային իմպլանտներով զինվորներ:

Էմանուելի խոսքով՝ այդ «հնարավորությունները» կարող են առաջին հերթին կիրառվել այն մարդկանց վրա, որոնք կորցրել են տեսողությունը կամ վերջույթները:

Սակայն որոշ մասնագետներ կանխատեսում են, որ ծրագրի իրականացումը լուրջ խնդիրներ կստեղծի:

Էմանուելի կարծիքով՝ չկա հստակ սահմանում, թե ինչ է նշանակում լինել «մարդ», ուստի տեխնոլոգիաների միջամտությունն ավելի կբարդացնի այդ հարցը: Կառավարությունը, իրավական համակարգերը և սոցիալական նորմերը չեն կարողանա տեխնոլոգիաների զարգացման «հետևից հասցնել»:



 Պիտակներ
         կիբորգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon