ԱՄՆ-ում պատվաստումները հետ են մնում անհրաժեշտ տեմպից․ Բայդեն

Աշխարհ 30.12.2020   17:00   112

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Դելավերում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ COVID-19-ի դեմ պատվաստումներն ԱՄՆ-ում ընթանում են չափազանց դանդաղ, և համաճարակային իրադրությունում բարելավում կարող է չլինել մինչև մարտ, փոխանցում է NBC-ն։

Ըստ Բայդենի՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերը շատ են հետ մնացել անհրաժեշտ տեմպից, և նույն տեմպով գործելը շարունակելու դեպքում, ամերիկացիների մեծ մասին պատվաստելու համար կպահանջվեն ոչ թե ամիսներ, այլ տարիներ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին 78-ամյա Ջո Բայդենը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը։

Worldometer-ի վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի 19.9 մլն դեպք, որից ավելի քան 346 հազարը՝ մահվան ելքով։

Թրամփն արձագանքել է Բայդենի մեղադրանքին՝ թվիթերյան իր էջում գրելով հետևյալը․

«Պատվաստանյութերի բաշխումը, որոնք արդեն մատակարարվել են դաշնային կառավարության կողմից անհրաժեշտ վայրեր, կախված են նահանգներից։ Մենք ոչ միայն մշակել ենք պատվաստանյութ, այդ թվում տրամադրելով գումար՝ գործընթացի արագ առաջընթացի համար, այլև առաքել պատվաստանյութը նահանգներ»


 Պիտակներ
         Բայդեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb