ԱՄՆ-ում ոստիկանները սպանել են կրակ բացած աշակերտին

Աշխարհ 13.04.2021   10:04   48

Միացյալ Նահանգների Թենեսի նահանգի Նոքսվիլ քաղաքի դպրոցներից մեկում աշակերտը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, ինչին ի պատասխան ոստիկանները նույնպես կրակել են, տեղի ոստիկանությանը հղումով գրում է The New York Times-ը։

Ինչպես մանրամասնում է թերթը, նախօրեին ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ զինված անձը փակվել է դպրոցի զուգարանում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան կարգադրել են դուրս գալ, իսկ երբ նա հրաժարվել է, հակագրոհի են անցել։

«Երբ սպաները մտել են զուգարան, կասկածյալը սկսել է կրակել ու վիրավորել է սպային։ Մյուս սպան պատասխան կրակ է բացել։ Կասկածյալը տեղում մահացել է։ Նա դպրոցի աշակերտ էր»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb