ԱՄՆ-ում նշում են սպագետիի ազգային օրը

Օրացույց 04.01.2020   10:00   2223

ԱՄՆ-ում հունվարի 4-ին նշվում է սպագետիի ազգային օրը (National Spaghetti Day): Սպագետին մակարոնի տեսակ է` բարակ և երկար: Խաշած լապշայի մասին առաջին հիշատակումները գտնում ենք Թալմուդում: Ըստ տվյալների` արաբներն այդ ճաշատեսակը հայտնաբերել են մի քանի հազար տարի առաջ: Թալմուդի գրերի համաձայն` մակարոնեղենը սննդի մեջ սկսել են կիրառել 5-րդ դարից սկսած:

Այսօր մենք մակարոնները կապում ենք իտալացիների հետ, որոնք հորինել են մակարոնեղենի ամենաբազմազան տեսակներ և դրանք դարձրել երկրի խոհարարական ավանդույթների անբաժանելի մասը՝ ֆարֆալե, խեցիներ, ռոտինի, պեննե, տորտելինի և, իհարկե, սպագետի:  

Սպագետին ամենասիրված մակարոնն է նաև Ամերիկայում: 2000թ. 1,3 մլն ֆունտ սպագետի է վաճառվել ամերիկյան  պարենի խանութներում: 



 Պիտակներ
         Հունվարի 4-ին ԱՄՆ-ում նշվում է սպագ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon