ԱՄՆ-ում, մեկ օրվա ընթացքում, կորոնավիրուսից մահացել է 1973 մարդ. ՏԱՍՍ

Աշխարհ 10.04.2020   11:45   353

ԱՄՆ-ում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսի հետևանքով ռեկորդային թվով մարդ է մահանում: Ապրիլի 8-ին մահացել է 1973 մարդ. այս մասին հայտնում է TACC-ը, վկայակոչելով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները: 

Նախորդ հակառեկորդը գրանցվել էր ապրիլի 7-ին: ԱՄՆ-ում այդ օրը մահացել էր ավելի քան 1700 մարդ: Մինչ այդ ամենաբարձր ցուցանիշով մահացությունը գրանցվել էր ապրիլի 3-ին՝ 1400-ից ավել մարդ:

Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ-ում վարակվածների թիվը գերազանցում է 432 132-ը: Վերջին տվյալների համաձայն՝ ապաքինվել է 23 906 մարդ:



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon