ԱՄՆ-ում մահացել է պոռնոմագնատ Լարի Ֆլինթը
The Washington Post-ի փոխանցմամբ՝ 78 տարեկան հասակում մահացել է ամերիկացի ձեռնարկատեր, Hustler ամսագրի հրատարակիչ, Larry Flynt Publications ընկերության սեփականատեր Լարի Ֆլինթը՝ Լոս Անջելեսի իր տանը:
Մահվան պատճառը սրտի անբավարարությունն է:
Hustler պոռնոգրաֆիկ ամսագրի առաջին համարը լույս է տեսել 1974-ին, երկու տարի անց նա հիմնադրեց իր սեփական ընկերությունը: Ֆլինթը բազմիցս մասնակցել է պոռնոգրաֆիայի սահմանափակման կողմնակիցների հետ դատական վեճերին:
2017 թվականին Ֆլինթը հայտարարեց, որ 10 միլիոն դոլար կտա նրան, ով կոմպրոմատ կներկայացնի նախագահ Թրամփի վերաբերյալ:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր