ԱՄՆ-ում կստուգեն PW4000 շարժիչներով բոլոր ինքնաթիռները

Աշխարհ 24.02.2021   17:00   51

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի Դաշնային վարչությունը պահանջել է, որպեսզի ավիաընկերությունները, որոնք օգտագործում են Pratt & Whitney PW4000 շարժիչներով աշխատող ինքնաթիռներ, նախաթռիչքային ստուգումներ իրականացնեն: Այս մասին հաղորդում է FAA կայքը:

Ավելի վաղ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի Դաշնային վարչությունը հայտարարել էր, որ Կոլորադոյում տեղի ունեցած միջադեպից հետո կպահանջի ստուգել բոլոր Boeing 777 ինքնաթիռները:

Փետրվարի 20-ին United Airlines ավիաընկերության ինքնաթիռը Դենվերից օդ էր բարձրացել դեպի Հոնոլուլու: Թռիչքից գրեթե անմիջապես հետո օդանավի շարժիչը բռնկվել էր, ինչը օդաչուներին ստիպել էր վերադառնալ օդանավակայան: Օդանավի վայրէջքը բարեհաջող էր իրականացվել:


 Պիտակներ
         PW4000


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb