ԱՄՆ-ում կորոնավիրուսի հնդկական տարբերակն է հայտնաբերվել՝ կրկնակի մուտացիայով

Հրատապ 06.04.2021   15:21   49

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում Սթենֆորդի կլինիկական վիրուսաբանության լաբորատորիայի մասնագետներն առաջին անգամ կորոնավիրուսի հնդկական՝ կրկնակի մուտացիայով վարակվածության դեպք են արձանագրել:

«ԱՄՆ-ում՝ Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածքում, առաջին անգամ հիվանդի հնդկական՝ այսպես կոչված «կրկնակի մուտանտով» վարակվածության դեպք է արձանագրվել», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ներկայումս վարակաբանները ստուգում են այս մանրէահիմքով վարակվելու ևս յոթ ենթադրյալ դեպք:


 Պիտակներ
         ԱՄՆ-ում կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb