ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվն ացել է 3000-ից․ Reuters

Աշխարհ 01.04.2020   09:45   422

Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվն անցել է 3000-ից: Այս մասին տեղեկացնում է Ջոնս Հոփկինսի անվան համալսարանի կայքը։ 

Համալսարանի տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ում ախտորոշվել է կորոնավիրուսի 163 429 դեպք, 3 008-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 5 764 մարդ:

ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է վարակվածների թվով՝ առաջ անցնելով Իտալիայից, Իսպանիայից և Չինաստանից: Ինչպես կիրակի հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նոր կորոնավիրուսի հետևանքով մահացության գագաթնակետը Միացյալ Նահանգներում սպասվում է երկու շաբաթ անց:

Վերջին տվյալների համաձայն ՝ աշխարհում վարակվել է ավելի քան 785 797 մարդ, 37 816-ը՝ մահվան ելքով: Ապաքինվել է 165 607 մարդ։



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon