ԱՄՆ-ում կիբերանվտանգության գործակալությունը կայացած ընտրություններն արդար է անվանել

Աշխարհ 13.11.2020   21:22   33

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրությունները եղել են անվտանգ, անվավեր ձայների մասին տեղեկություններ չկան: Այս մասին հայտարարել են ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությանը կից CISA կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունը և կառավարության ընտրական ենթակառուցվածքների համակարգման խորհուրդը (GCC):

Ըստ գերատեսչությունների, չկա ոչ մի ապացույց, որ քվեարկության որևէ համակարգ հեռացրել կամ կորցրել է ձայները, փոխել կամ կեղծել է դրանք: Այս մասին ասվում է ԱՄՆ կիբերանվտանգության գործակալության կայքում տեղադրված համատեղ հայտարարության մեջ:

 


 Պիտակներ
         ԱՄՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb