Հոբելյանական մետաղադրամներ՝ Լուսնի վրա իջնելու 50-ամյակի առթիվ

Աշխարհ 25.01.2019   21:00   615

ԱՄՆ-ի դրամահատարանը հունվարի 24-ին ներկայացրել Է հոբելյանական մետաղադրամների շարք՝ նվիրված «Ապոլոն-11»-ի առաքելության 50-րդ տարեդարձին, որի անդամները առաջինն են ոտք դրել Երկրի բնական արբանյակի մակերևույթի վա, նորույթը կարելի Է ձեռք բերել դրամահատարանի կայքում:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է դրամահատարանը, շարքում կթողարկվեն արծաթադրամներ՝ մեկ դոլար և կես դոլար արժողությամբ, ինչպես նաև հինգդոլարանոց ոսկեդրամ: Առաջին անգամ արծաթի կազմը կհասնի 99,9 տոկոսի, նախկինում հուշադրամներում օգտագործվել Է 90 տոկոս արծաթ և 10 տոկոս պղինձ:

Մետաղադրամների շնորհանդեսն, ինչպես հայտնել Է ABC հեռուստաալիքը, տեղի Է ունեցել հունվարի 24-ին Ֆլորիդայի Քենեդիի անվան տիեզերական կենտրոնում՝ Դյուք Չառլզի մասնակցությամբ, որը 1969 թվականի հուլիսի 20-ին «Ապոլոն-11»-ի արշավախմբի կապի գործարկուն Էր, իսկ ավելի ուշ ինքն Էլ Է եղել Լուսնի վրա՝ դառնալով իններորդ և ամենաերիտասարդ երկրաբնակը (37 տարեկան), ով եղել Է այնտեղ:

Նշվում Է, որ հուշադրամներից ստացված միջոցները կհատկացվեն Վաշինգտոնում Տիեզերագնացության թանգարանի ցուցահանդեսի ապահովանը և կրթական ծրագրերի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



 Պիտակներ
         տիեզերք, ԱՄՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon