ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Հոնդուրասի նախագահի նկատմամբ

Աշխարհ 09.02.2021   15:00   47

Միացյալ Նահանգները հետաքննություն են կատարում Հոնդուրասի նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսի եւ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով: Փետրվարի 8-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է գործակալությունը, տեղեկատությունն այն մասին, որ Հոնդուրասի նախագահը դարձել Է հետաքննության օբյեկտ, հայտնվել Է սոսկ փետրվարի 5-ի երեկոյան:

Ըստ որում տակավին անցյալ տարվա մայիսին ԱՄՆ-ի դատախազությունը հայտարարել Էր, որ Էռնանդեսը «միլիոնավոր դոլարներ Է ստացել թմրանյութերի ապօրինի շրջանառությունից եւ փոխարենը թմրավաճառներին խոստացել Է պաշտպանություն դատախազությունից, իրավապահ մարմիններից եւ ԱՄՆ արտահանձնումից»:

Էռնանդեսն ինքը կտրականապես ժխտում Է որեւԷ կապը թմրավաճառների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         Հոնդուրաս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb