ԱՄՆ-ում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 19 միլիոն դեպք

Իրադարձային 28.12.2020   17:00   70

ԱՄՆ-ում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 19 միլիոնը: Այս մասին են վկայում Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները:

Համավարակի ողջ ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19-ի 19.000.572 դեպք, որից 332.145-ը՝ մահացու ելքով:

Միացյալ Նահանգներն աշխարհում առաջին տեղում է նոր կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի քանակով: Մոլորակի վրա, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 80 միլիոն մարդ, որից ավելի քան 1.7 միլիոնը մահացել է:


 Պիտակներ
         COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb