ԱՄՆ-ում հաստատվել է TikTok-ը պետական մարմինների համար արգելելու նախաձեռնությունը

Աշխարհ 21.07.2020   16:54   226

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները հաստատել են փոփոխությունը, որն արգելելու է պետական պաշտոնյաներին օգտագործել TikTok հավելվածը: 

Համապատասխան նախաձեռնությունն ընդգրկվել է երկրի պաշտպանության հաջորդ բյուջեի նախագծում, որը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից:

Կոնգրեսի 336 անդամ կողմ է քվեարկել, իսկ 71-ը՝ դեմ:

Համաձայն փոփոխությունների՝ չինական TikTok հավելվածը կարող է «սպառնալիք առաջացնել» երկրի ազգային անվտանգության համար: Ըստ կոնգրեսականների, ծառայությունը կարող է տվյալներ հավաքել ամերիկյան քաղաքացիներից՝ ապագայում կիբերհարձակումներ իրականացնելու Միացյալ Նահանգների վրա:



 Պիտակներ
         TikTok


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb