ԱՄՆ-ում հարյուրավոր ավտոմեքենաների մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել․ կան զոհեր

Աշխարհ 12.02.2021   08:51   96

ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Ուերթ քաղաքում շուրջ հարյուր ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, հայտնում է Fox News-ը:

Վթարը տեղի է ունեցել 35W մայրուղում, որը Ֆորտ Ուերթը կապում է հարևան նահանգի հետ: Նախնական տվյալների համաձայն, ՃՏՊ-ի պատճառ է հանդիսացել մերկասառույցը:

Իշխանությունների գնահատմամբ, ընդհանուր առմամբ բախվել է 70-100  ավտոմեքենա, ներառյալ մի քանի մարդատար ավտոբուս և մեծ չափի բեռնատարներ: Ընդ որում, դրանց թիվը, ինչպես նաև զոհերի թիվը կարող է աճել:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb