ԱՄՆ-ում Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ռմբակոծիչ է կործանվել

Աշխարհ 03.10.2019   11:57   68
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ-ում Երկրորդ աշխարհամարտի ժամանակների B-17 ռմբակոծիչն ընկել է Քոնեկտիկուտի «Բրեդլի» միջազգային օդանավակայանում: Ավիավթարի հետևանքով յոթ մարդ զոհվել է։

Օդանավում եղել է 13 մարդ՝ տասը ուղևոր և անձնակազմի երեք անդամ: Վեց մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից երեքը ծանր վիրավորվել են:

Ինքնաթիռն արդեն մի քանի րոպե օդում է եղել, երբ օդաչուները հայտնել են անսարքության մասին և թույլտվություն խնդրել՝ վերադառնալ օդանավակայան:

Վայրէջքի ժամանակ այն կորցրել է կառավարումը և բախվել անգարին: Երկրորդ աշխարհամարտի ժամանակների B-17 ռմբակոծիչը կարճ թռիչքներ էր կատարում պատմության և ավիացիայի սիրահարների համար:

Տրանսպորտի անվտանգության հարցերով զբաղվող ազգային խորհուրդը խումբ է ուղարկել ավիաաղետի պատճառները հետաքննելու համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

ԱՄՆ-ում յոթ մարդ է զոհվել Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ռմբակոծիչի վթարի հետևանքով


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ռմբակոծիչ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon