ԱՄՆ-ում երկրորդ անգամ է կորոնավիրուսով վարակված տղամարդու մոտ ախտանշաններն այլ են

Աշխարհ 13.10.2020   20:21   35

ԱՄՆ-ում տղամարդը 2 անգամ հիվանդացել է կորոնավիրուսով։ Երկու անգամ էլ նրա մոտ ի հայտ են եկել տարբեր ախտանշաններ։ Այս մասին հայտնում է CNN-ը:

Առաջին անգամ 29-ամյա ամերիկացին հիվանդացել էր մարտին: Ունեցել էր բարձր ջերմություն, հևոցներ, մարմնի տարբեր մասերում ցավեր: COVID-19 թեստի պատասխանը դրական էր ստացվել: Որոշ ժամանակ անց նրա արյան մեջ հայտնաբերվել էին հակամարմիններ։ Տղամարդու ընդհանուր վիճակն այնքան էր բարելավվել, որ նա կարողացել էր վերսկսել վազքը:

Սակայն հուլիսին նա կրկին իրեն վատ է զգացել: Կորցրել է ախորժակն ու այնպիսի թուլություն ունեցել, որ նույնիսկ չի կարողացել հեռախոսով խոսել։

Մինեսոտայի համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների և միջազգային բժշկության ամբիոնի պրոֆեսոր Սյուզան Քլայնը նշել է, որ նման դեպքերը կարող են կրկնակի վարակման օրինակներ լինել: Անհրաժեշտ է ուսումնասիրել  վիրուսի նմուշների գենետիկ հաջորդականությունը:

Ավելի վաղ վիրուսաբան Ալեքսանդր Չեպուռնովը հայտարարել էր, որ կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի ժամկետը մոտ 6 ամիս է։ Նրա խոսքերով ՝ ներկայում կոլեկտիվ իմունիտետի ձևավորման հույս չկա:



 Պիտակներ
         կորոնավիրուսով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb