ԱՄՆ-ում ձերբակալվել է շուրջ 4100 ցուցարար

Աշխարհ 01.06.2020   14:12   151

Անցած մի քանի օրվա ընթացքում ամերիկյան իշխանությունները բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալել են շուրջ 4100 մարդու: Նման գնահատականները, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հրապարակվել են կիրակի օրը Associated Press-ի կողմից:

Ձերբակալվածները, մասնավորապես, մեղադրվել են թալանի, պարետային ժամերի խախտման և ճանապարհի խցանումների համար: Տասնյակ հազարավոր մարդիկ արդեն մասնակցել են բողոքի ցույցերին ԱՄՆ-ում:

Գործակալությունը նշում է, որ պարետային ժամեր են կիրառվել ԱՄՆ տասնյակ քաղաքներում: Դրանցից ամենամեծերից են՝ Լոս Անջելեսը և Սան Ֆրանցիսկոն (երկուսն էլ Կալիֆորնիա), Չիկագո (Իլինոյս), Ատլանտա (Ջորջիա), Դենվեր (Կոլորադո) և Սիեթլ (Վաշինգտոն):

Ազգային գվարդիան մոբիլիզացվել է 15 նահանգներում, ինչպես նաև Կոլումբիայի շրջանում: Նրանցից շուրջ 5 հազարը մասնակցում են օրենքների և կարգի պահպանմանը:

Հիշեցնենք, որ երկրում բողոքի ցույցերը սկսվեցին ոստիկանի կողմից Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։ Տարածված տեսանյութում երևում է, որ Ֆլոյդը մի քանի րոպե խնդրում էր ոստիկանին, ով ծնկով սեղմել էր նրա պարանոցը, հանել ծունկը՝ բացականչելով, «չեմ կարող շնչել»: Սակայն ոստիկանն իր ծունկը նրա պարանոցի վրա է պահել 8 րոպե 46 վայրկյան, որից մոտ երեք րոպե 46-ամյա Ֆլոյդն այլևս չէր շարժվում․․․



 Պիտակներ
         ցուցարար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb