ԱՄՆ-ում Covid-19-ի դեմ պատվաստանյութից պացիենտի մոտ ուժեղ ալերգիկ ռեակցիա է առաջացել

Աշխարհ 24.12.2020   21:09   57

Newsweek թերթի փոխանցմամբ՝ Նյու Յորքում բուժաշխատողի մոտ ուժեղ ալերգիկ ռեակցիա է արձանագրվելամերիկյան Pfizer ընկերության պատվաստանյութը ստանալուց հետո։

Ըստ աղբյուրի՝ քաղաքում ավելի քան 30 000 պատվաստման ընթացքում սա գրանցված առաջին համանման դեպքն է։ Պացիենտի վիճակն այժմ գնահատվում է կայուն։

«Պատվաստանյութերն իսկապես ունեն կողմնակի ազդեցություն ու ալերգիկ ռեակցիա, չնայած որ հազվադեպ է գրանցվում»,- հայտարարել են Նյու Յորքի առողջապահության դեպարտամենտից։

ԱՄՆ Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտը ուսումնասիրում է Pfizer և BioNTech ընկերությունների պատվաստանյութերից ալերգիայի պատճառները:

Նրանք մտադիր են փորձարկել նաև Moderna ընկերության պատվաստանյութը:

 


 Պիտակներ
         Պատվաստանյութ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb