ԱՄՆ-ում ավիակարգավարներն ահաբեկչության սպառնալիք են ստացել

Աշխարհ 06.01.2021   14:00   63

ԱՄՆ-ում ավիակարգավարները հայտնել են, թե Վաշինգտոնում ահաբեկչության իրականացման սպառնալիքներով ձայնագրություն են ստացել՝ կապված մեկ տարի առաջ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ։ Այս մասին հայտնում է СBS-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկյան կառավարությունը սպառնալիքները չի համարում իրական, սակայն հետաքննություն է սկսել՝ կապված դիսպետչերների հաճախականություններին անօրինական կերպով հասանելիության ստացման հետ։

«Չորեքշաբթի մենք ինքնաթիռ կուղարկենք Կապիտոլիումի վրա։ Սուլեյմանին վրեժ կլուծի»,-ասված է ձայնագրության մեջ։

Հիշեցնենք, որ Կոնգրեսն այսօր կհավաքվի՝ հաստատելու ընտրիչների քվեարկության արդյունքները։


 Պիտակներ
         ԱՄՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb