ԱՄՆ-ում Ասանժին մահապատիժ է սպառնում

Աշխարհ 12.04.2019   17:49   217
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, WikiLeaks կայքի Ջուլիան Ասանժը 7 տարի Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապաստանելուց հետո երեկ ձերբակալվել է տարածաշրջանային ոստիկանության կողմից`  լինելով Ամերիկայի Միացյալ Նահանգներ արտահանձնվելու և այնտեղ մահապատժի դատապարտվելու վտանգի տակ:

Այս մասին տեղեկացնում է  The Guardian-ը:

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, անդրադառնալով իրողությանը, ասել է, որ «Ավստրալիայի քաղաքացիություն ունեցող Ասանժը հյուպատոսության մակարդակով աջակցություն կստանա, սակայն որևէ «առանձնահատուկ վերաբերմունքի» չի արժանանա»: 

Միևնույն ժամանակ, երկրի արտաքին գործերի նախարար Մարիս Փայնը հայտարարել է, որ իրենք Մեծ Բրիտանիայի իշխանություններին խորհուրդ են տվել չհամաձայնել Ասանժի արտահանձնմանը՝ այն պարագայում, եթե նա ԱՄՆ-ում մահապատժի է դատապարտվելու:

«Ավստրալիան միանշանակ դեմ է մահապատժին»,- շեշտել է ավստրալացի դիվանագետը՝ ընդգծելով, որ արտահանձնման հարցը որոշվում է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության միջև:

Ասանժը դեսպանատանն էր ապաստանել՝ փորձելով խուսափել Շվեդիա արտահանձնումից: Հայտնի է նաև, որ Շվեդիայում նա մեղադրվում էր բռնաբարության համար: Սակայն ազատ խոսքի իրավունքի ակտիվիստը մտավախություն ուներ, թե  Շվեդիան իր հերթին կարող է իրեն ԱՄՆ-ին արտահանձնել, որտեղ նրան, ամենայն հավանականությամբ, մահապատժի կդատապարտեն պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի հրապարակման համար:

Այս պահին Ասանժը ձերբակալվել է 2012թ. գրավի դիմաց ազատ արձակվելու ռեժիմը խախտելու համար:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ասանժ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon