ԱՄՆ օրենսդիր իշխանությունը ամբողջովին ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը․ Հայ Դատ

Հրատապ 13.12.2019   17:17   2383
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո ԱՄՆ Հայ Դատի արևմտյան գրասենյակը ևս հանդես է եկել հայտարարությամբ։

«Պատմության մեջ առաջին անգամ է, որ Սենատը իր պաշտոնական դիրքորոշումն է հայտնում այս կարևորագույն պատմական հարցի կապակցությամբ։

Ներկայացուցիչների Պալատի 296-րդ և Սենատի 150-րդ բանաձևերը միմյանցից անկախ են և արտահայտում են առանձին պալատների դիրքորոշումները, ընթացակարգով չեն պահանջում ԱՄՆ նախագահի ստորագրությունը։ Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ օրենսդիր իշխանությունը ամբողջովին ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:

Միանման երկու բանաձևերը ունեն երեք կարևոր ուղերձ՝

1. Բացառվում է ԱՄՆ-ի մասնակցությունը թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությանը

2. Խրախուսվում են ԱՄՆ-ի կողմից այդ հանցագործության մասին հիշատակման միջոցառումները

3. Աջակցում են ԱՄՆ հանրակրթական հաստատություններում Ցեղասպանության առարկայի դասավանդմանը՝ հետագայում ննմանատիպ հանցագործություններ կանխարգելելու նպատակով

ԱՄՆ Սենատը օժտված է դեսպանների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումների հաստատման ուժով, ուստի բոլոր առաջադրվող թեկնածուները պետք է այլևս հետևեն Կոնգրեսի պաշտոնական քաղաքականությանը, այլապես վտանգի կենթարկեն իրենց հեղինակությունն ու աշխատանքը», – ասվում է հայտարարությունում։



 Պիտակներ
         Ցեղասպանության բանաձև


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon