ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

Հրատապ 30.10.2019   02:33   903
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։

405 կոնգրեսականներ կողմ են քվեարկել բանաձևի ընդունմանը, դեմ են եղել 11-ը։

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի օգտին։ Սա պատմական իրադարձություն է մեր հանրության համար»,- Twitter-ի իր էջում գրել է Հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւը։

Բանաձևը, որի հեղինակներն են Ադամ Շիֆը և Հուս Բիլիրակիսը, ներկայացվել էր այս տարվա ապրիլին և ուղղված է 1915թ․ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից հրաժարվելու մերժմանը, ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և հիշատակմանը, ցեղասպանության մասին իրազեկվածության կարեւորությանը՝ հետագայում նման հանցանքների կանխման առումով։

Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Թեդ Քրուզը գլխավորել են Սենատում բանաձեւի տարբերակը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ներկայացուցիչների պալատ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon